ԶԼՄ-ները բացահայտել են Kindle Fire 2- ի պլանշետի բնութագրերը



All Things Digital-ը, հղում կատարելով Amazon ընկերության ծրագրերից տեղյակ անանուն աղբյուրներին, հրապարակել է Kindle Fire 2-ի պլանշետի որոշ բնութագրիչներ: 

Պլանշետը, հրատարակության տվյալով` լինելու է «բարակ ու թեթև», քան Fire-ի առաջին մոդելը: Այն կշռում է 413 գրամ, իսկ հաստությունը` 11.4 միլիմետր: 

Նոր սարքի էկրանի տեսանելիությունը կբարձրանա: Այն կկազմի 1280 X 800 կետ 1 դյույմի վրա 216 պիքսել խտությամբ: Թե որքան կլինի Fire 2-ի էկրանի չափը, All Things Digital-ը չի նշում: 

Սպասվում է, որ սարքը կթողարկվի 2012թ. երկրորդ կեսին, ենթադրաբար հուլիս- սեպտեմբերին: Ավելի վաղ СNET News-ը հաղորդում էր, որ շնորհանդեսը նախատեսված է հուլիսի 31-ին: 

Kindle Fire պլանշետը թողարկում է աշխարհում խոշորագույն Amazon ինտերնետ-խանութը: Այսօրվա դրությամբ սարքի միակ մոդելը լույս է տեսել 2011թ. սեպտեմբերի վերջին: 

Շնորհիվ ցածր գնի` 199 դոլար, Fire-ը ԱՄՆ-ում դարձել է Android բազայի հիման վրա ստեղծված ամենահայտնի պլանշետը: Փետրվարին այն շուկայում զբաղեցրել է 54.4 տոկոսը: 

Comments

Popular posts from this blog

Հայտնագործություններ. Համակարգիչ

Ինչպես գիրանալ