Facebook-ը օգտատերերի համակարգիչները «կբուժի» վիրուսներից



Facebook սոցիալական ցանցը գործարկել է Malware Checkpoint հակավիրուսային ծառայությունը: Այս մասին հաղորդում է Facebook Security-ն:

Ծառայությունը նախատեսված է այն օգտատերերի համար, որոնք կասկածում են, թե իրենց ծրագիրը վնասվել է: Ծրագիրը ժամանակավորապես արգելափակում է Facebook-ի էջը, որպեսզի վիրուսը օգտատիրոջ անունից վնասակար բովանդակությամբ հաղորդագրություն չուղարկի նրա ընկերներին: Այնուհետև Malware Checkpoint-ը ստուգում է իրականացնում և ոչնչացնում է վիրուսը երկու անվճար գործիքների՝ Microsoft Security Essentials-ի և McAfee Scan and Repair-ի օգնությամբ: 

Վիրուսի ոչնչացումից հետո օգտատիրոջ սոցցանցի էջը սկսում է կրկին նորմալ հունով աշխատել: Ցանցը իր օգտատերերի համար ձեռնարկում է անվտանգության ապահովման տարբեր միջոցառումներ, օրինակ՝ ստուգում է հղումների վտանգավորությունը: 

2012-ի ապրիլին Facebook-ը բացել է հակավիրուսային անվճար արտադրանքների բաժին, որտեղ ընդգրկվել են Microsoft-ի, McAfee-ի, Symantec-ի, Trend Micro-ի և այլ մշակողների ծրագրերը:

Comments

  1. I have used AVG security for a couple of years, and I recommend this solution to all you.

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Հայտնագործություններ. Համակարգիչ

Ինչպես գիրանալ