ԱՄՆ-ի և Եվրոպայի բնակիչները՝ ՉԹՕ-ի ականատես



ԱՄՆ-ի, Սլովակիայի և Լեհաստանի բնակիչներն ամբողջ շաբաթ երկնքում տարօրինակ մի երևույթի են ականատես եղել: Ըստ ամենայնի` ԱՄՆ-ի և Եվրոպայի բնակիչները տեսել են նույն օբյեկտը,- գրում է ''ИТАР-ТАСС''-ը:
Միջազգային ԶԼՄ-ները ողողված են թեմայի վերաբերյալ քննարկումներով: Առաջին տեսանյութը, որ հայտնվել է համացանցում, նկարահանվել է ԱՄՆ-ի Յուտա նահանգի Սոլթ Լեյկ Սիթի քաղաքում: Այնուհետ նույն պատկերով տեսանյութեր են ավելացվել նաև Լեհաստանի ու Սլովակիայի բնակիչների կողմից: Նշվում է նաև, որ օբյեկտը վառ կարմիր գույն է ունեցել, շարժվել է մեծ արագությամբ, իսկ անհետանալուն պես հայտնվել են նմանատիպ երկուսը:

Comments

Popular posts from this blog

Ինչպես գիրանալ

Հայտնագործություններ. Համակարգիչ