Գիտնականները հայտնաբերել են Ինկերի ճանապարհի` նախկինում անհայտ տեղամաս



Պերուացի գիտնականները հայտնաբերել են Մաչու-Պիկչու քաղաքի` նախկինում անհայտ տեղամաս: Մաչու-Պիկչու քաղաքը հայտնի Ինկերի Ճանապարհի ճյուղավորումներից մեկն է, որի երկարությունը գերազանցում է 4 կմ-ը:

Մաչու-Պիկչուի նոր շրջանը ավելի քան 70%-ով պահպանված է հնդկացիների ժամանակվանից սկսած:

Ինկերի ճանապարհի երկարությունը 250 կմ է և տեղակայված է ավելի քան 2000 մ բարձրության վրա: Նոր տեղամասի ճանապարհի լայնությունը 1.7 մետր է: Այնտեղ կա 11 թունել, որում հին հնդկացիները հատել են 28 աստիճան:

Ինչպես հայտարարել է Մաչու-Պիկչու այգու հնէաբանության ղեկավար Ֆերնանդո Աստետեն, խոսքը մի շրջանի մասին է, որն ավելի քան հինգ դար անհայտ է եղել մարդկությանը: Նա նաև նշել է, որ այս շրջանում գիտնականները հայտնաբերել են բազմաթիվ ծաղիկներ:

Այգու ղեկավարությունը նախատեսում է մաքրել նոր շրջանը, որից հետո դրա տարածքում հնարավոր կլինի կատարել հնէաբանական հետազոտություններ: Ինչպես փոխանցել է ITAR-TASS-ը, զբոսաշրջիկներին այս տարածքը հասանելի կլինի երկու տարուց ոչ շուտ:

Comments

Popular posts from this blog

Հայտնագործություններ. Համակարգիչ

Ինչպես գիրանալ