Այսօր համբույրի համաշխարհային օրն է



Հուլիսի 6-ին աշխարհում նշվում է համբույրի միջազգային օրը: Առաջին անգամ այս տոնը նշվել է Բրիտանական կղզիներում 19-րդ դարի վերջին՝ որպես համբույրի ազգային օր, իսկ հետո համացանցի միջոցով տարածվել է և ստացել միջազգային բնույթ:

Համաշխարհային գիտության մեջ ընդունվել է նոր ուղղություն՝ ֆիլեմատոլոգիա (philematology), որն ուսումնասիրում է համբույրի ֆիզիոլոգիական, հոգեբանական և այլ առանձնահատկությունները: Նոր ուսմունքը պաշտոնապես ճանաչվել է 2009 թ. գիտության զարգացման ամերիկյան ասոցիացիայի կոնգրեսում: 

Գիտնականներն արդեն բազմիցս հետազոտություններ են անցկացրել ֆիլեմատոլոգիայի շրջանակներում: 

Մասնավորապես հաստատվել է, որ ռոմանտիկ համբույրը ոչ միայն զգացմունքային պոռթկում է առաջացնում, այլև ակտիվացնում է մի շարք հորմոնների գործողությունը: Այսպես, պարզվել է, որ համբուրվողների արյան մեջ կրճատվում է կորտիզոլի մակարդակը, որը մարդու մոտ սթրես է առաջացնում, և ավելանում է օքսիտոցինի՝ «վստահության հորմոնի» կամ «սիրո հորմոնի» պարունակությունը: 

Գիտնականները պարզել են, որ համբույրը օգնում է նիհարել: Նրանց հաշվարկներով՝ 2 րոպե տևող կրքոտ համբույրի ընթացքում կարելի է կորցնել 2 կալորիա: Համբույրը հիանալի միջոց է կնճիռների դեմ: 

Բեռլինի համալսարանի գիտնականները պարզել են, որ առավոտից 20 վայրկյանանոց երեք համբույրներն ի վիճակի են ռոմանտիկ տրամադրությունը պահել ամբողջ օրվա ընթացքում: 

Տարբեր տարիքի զույգերի շրջանում անցկացված հետազոտությունները պարզել են, որ իդեալական համբույրը տևում է 3 րոպե:

Համբույրի օրը աշխարհի մի շարք երկրներում տարբեր միջոցառումներ են անցկացվում՝ «ամենաերկար համբույր», «ամենագեղեցիկ համբույր», «ամենաանբնական համբույր», և հազարավոր մարդիկ դուրս են գալիս քաղաքների փողոցներ՝ համբուրվելու: 

Ամենաերկար համբույրի ռեկորդը սահմանվել է 2012 թ. փետրվարին Թաիլանդում: Այն սահմանել է համասեռամոլների զույգը, որոնց համբույրը ձգվել է 50 ժամ 25 րոպե և մեկ վայրկյան:

Comments

Popular posts from this blog

Հայտնագործություններ. Համակարգիչ

Ինչպես գիրանալ