Իսպանիայում հայտնաբերվել է 7.5 հազար տարվա նետ



Հնագետները Բարսելոնի մերձակայքում հայտնաբերել են 7.5 հազար տարվա նետ: Այս մասին հայտնել է Բարսելոնի համալսարանի պաշտոնական կայքը:

Արտեֆակտը հայտնաբերվել է Լա Դրագա տարածքում` Բանոլաս ծովի ափին:

Դա նեոլիթայան հնագույն տարածքներից մեկն է իբերիական թերակղզում:

Հնագետների հայտնաբերած նետն ամբողջովին պահպանվել է: Զենքի երկարությունը 108 սանտիմետր է: Հնագետների կարծիքով` այն պատրաստվել է մ.թ.ա 5400-5200 տարի առաջ: Ըստ գիտնականների` սա նեոլիթյան շրջանի ամենահին նետերից է:

Comments

Popular posts from this blog

Հայտնագործություններ. Համակարգիչ

Ինչպես գիրանալ