Windows Phone–ը մինչև 2016 թվականն առաջ կանցնի Apple iOS-ից



Հետազոտական IDC ընկերության հաշվարկների համաձայն, Microsoft Windows Phone-ը մինչև 2016 թվականը կլինի երկրորդ ամենաշատ ժողովրդականություն վայելող սմարթֆոնների պլատֆորմը` Apple-ի iOS-ի տեղը գրավելով և նրան մղելով երրորդ տեղ:

Value Walk-ը հաղորդում է, որ այժմ սմարթֆոնների շուկայում առաջատար է Android-ը` ունենալով շուկայի մասնաբաժինների 61 տոկոսը: iOS-ը երկրորդ տեղում է՝ 20.5 տոկոսով, RIM-ն ունի 6 տոկոս, մինչդեռ Windows Phone-ն ունի 5.2 տոկոս մասնաբաժին։

IDC-ի Worldwide Quarterly Mobile Phone Tracker-ի արդյունքների համաձայն՝ մինչև 2016 թվականը Windows Phone-ը կլինի երկրորդ տեղում` 19.2 տոկոսով, իսկ Apple-ը երրորդ տեղում՝ 19 տոկոսով: RIM-ը կհայտնվի չորրորդ տեղում:

Comments

Popular posts from this blog

Հայտնագործություններ. Համակարգիչ

Ինչպես գիրանալ