NASA-ի աստղագետները կանխատեսել են երեք գալակտիկաների բախում



NASA տիեզերական գործակալության աստղագետները կանխատեսել են երեք գալակտիկաների բախում, որոնցից մեկը կլինի Ծիր Կաթինը, որտեղ գտնվում է մեր արեգակնային համակարգը: Այս մասին գրում է Daily Mail-ը: 

Ըստ կանխատեսումների` այդ բախումը տեղի կունենա 4 միլիարդ տարի հետո: Ծիր Կաթինը կբախվի հարևան Անդրոմեդի միգամածության և Եռանկյունու գալակտիկայի հետ: Եվս 2 միլիարդ տարի հետո գալակտիկաները կմիաձուլվեն` նոր տիեզերական օբյեկտ կազմավորելու համար:

Մասնագետների կարծիքով` գալակտիկաների բախման արդյունքում կառաջանա նոր գալակտիկա` էլիպսաձև: Բախման հետևանքով Երկիրն ու արեգակնային համակարգը չեն ոչնչանա, մարդկությանը ոչինչ չի սպառնա, եթե իհարկե մինչ այդ մարդկությունը գոյատևի:

Մասնագետները կարծում են, որ եթե կանխատեսումն իրականություն դառնա, կփոխվեն աստղերի միջև ընկած հեռավորությունները, աստղային երկինքն այլ տեսք կունենա:

NASA-ի աստղագետների կարծիքով` Անդրոմեդի միգամածությունը Ծիր Կաթինին է մոտենում 400 հազար կմ/ժամ արագությամբ: Այդ արագությամբ հնարավոր է 1 ժամում Երկրից հասնել Լուսին: 

Comments

Popular posts from this blog

Հայտնագործություններ. Համակարգիչ

Ինչպես գիրանալ