«Սպարտակը» կխաղա «Բարսելոնայի» հետ



Մոսկվայի «Սպարտակի» եւ «Բարսելոնայի» վետերանների թիմերը կհանդիպեն սեպտեմբերին իսպանական Կոստա Բրավա ծովափում կայանալիք «Մարզական ալիք» սիրողական ֆուտբոլային փառատոնում։ Սեպտեմբերին 21-ին հանդիպումը տեղի կունենա կատալոնական «Պալամոս» հնագույն ակումբի ստադիոնում եւ նվիրված կլինի մոսկովյան ակումբի 90-ամյակին, հաղորդում է Championat.com-ը։
Թիմերի նախնական կազմերը
«Բարսելոնա». Սուբիսարետա, Անգոյ, Ամոր, Ֆերեր, Էուսեբիո, Բակերո, Կրոյֆ, Մորատայա, Բեգիրիստայն, Սերխի, Սալինաս, Ֆրադերա:
«Սպարտակ». Չերենկով, Գավրիլով, Ռոմանցեւ, Յարցեւ, Պարֆյոնով, Եգորովիչ, Կարպին, Կեչինով, Կոկորեւ, Մամեդով, Պոպով, Պոզդնյակով, Ռոդիոնով, Խլեստով, Կովտուն, Խիդիյատուլին, Շավլո, Շմարով, Տիտով, Բեսչաստնիխ:

Comments

Popular posts from this blog

Ինչպես գիրանալ

Հայտնագործություններ. Համակարգիչ