Չիլիում կկառուցեն աշխարհի ամենախոշոր աստղադիտակը
Հաստատվել է Չիլիում աշխարհի ամենամեծ օպտիկական աստղադիտակ կառուցելու նախագիծը։ Այս մասին հաղորդում է BBC-ն:
Նախատեսվում է, որ Ատակամա անապատում հարավեվրոպական աստղադիտարանի գլխավոր հայելին 42 մետր տրամագիծ կունենա, իսկ աստղադիտակն իր նախորդից 4 անգամ ավելի հզոր կլինի: Նախորդը ևս այդ վայրում է կառուցվել և ստացել է «Շատ մեծ աստղադիտակ» անունը:
«Չափազանց մեծ աստղադիտակ» անվանումով նոր նախագծի մշակումը, որին մասնակցում են 15 եվրոպական երկրներ, պետք է իրականացվի 2022 թվականին:
Այն հարկատուների վրա կնստի մոտ 1 միլիարդ եվրո, սակայն բացառված չէ, որ կառուցման ընթացքում արժեքը կարող է բարձրանալ:
Հսկայական աստղադիտակի օգնությամբ աստղագետները հույս ունեն հայտնաբերել հեռավոր էկզոմոլորակները, ուսումնասիրել գալակտիկաների առաջացման պատմությունը, ինչպես նաև՝ ներթափանցել խավար նյութի և էներգիայի գաղտնիքների մեջ:
Comments
Post a Comment