Ամերիկացի դպրոցականը դասի չի ներկայացել Օբամայի հետ հանդիպման պատճառով
Ամերիկացի 11-ամյա դպրոցական Թեյլեր Սալիվանը առավոտյան դպրոց է եկել և ամենևին գլուխ չի կոտրել` ուսուցչին բացատրելու, թե ինչու անցած ուրբաթ դասի չի ներկայացել: Պատճառը լիովին հարգելի է` հանդիպել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ:
Իսկ եթե ուսուցիչը չհավատա, ապացույցներ կպահանջի, ավելի կոնկրետ՝ բացատրական գրառում` գրված գերբով բլանկի վրա, նախագահի ձեռագրով ու անձնական ստորագրությամբ:
Անցած հինգշաբթի Թեյլերը, որը ծնողների հետ բնակվում է Մինեսոտա նահանգում, կյանքում առաջին անգամ բաց է թողել պարապմունքը: Պատճառը պետության ղեկավարին իրական կյանքում տեսնելու բացառիկ հնարավորությունն էր: Նախագհը ելույթ է ունեցել Գոլդեն Վելի քաղաքի Honeywell ընկերության գործարանում:
Այնպես է ստացվել, որ փոքրիկ տղան հայտնվել է բազմության առաջին շարքում: Երբ նախագահն ավարտել է ելույթը, որոշել է նրան անձամբ ողջունել:
«Սկզբում ես ասացի «Բարև Ձեզ, պարո՛ն նախագահ»,- հիշում է Թեյլերը,- նա ինձ ողջունեց և ասաց, որ ես հավանաբար այսօր բաց եմ թողել պարապմունքները»:
Տղան դեռ չէր հասցրել պատասխանել, երբ Սպիտակ տան ղեկավարը ծոցագրպանից դուրս է բերել թուղթ ու գրիչը:
«Կցանկանա՞ս քեզ համար բացատրական թերթիկ գրեմ, ի՞նչ է քո դասղեկի անունը»,-հարցրել է նախագահը:
Թերթիկի վրա գրված է եղել. «Պարո՛ն Ակերման: Խնդրում եմ ներեք Թեյլերին.... նա ինձ հետ էր»: Թերթիկի ներքևի մասում եղել է Օբամայի ստորագրությունը: Հրաժեշտին նա սեղմել է տղայի ձեռքը:
Գրառումը Թեյլերը դրել է շրջանակի մեջ որպես հուշանվեր: Ամեն օր չէ, որ նախագահները նման նվեր են անում:
-Ես ինձ հայտնի եմ զգում,- ասել է 5-րդ դասարանցին,- դա հիանալի է:

Comments
Post a Comment