Ամերիկյան ընկերությունները կստեղծեն մարդկանց վերահսկող շտրիխ կոդեր
Ապրանքների վրա հանդիպող շտրիխ կոդերը շուտով կարող են խփվել նաև մարդկանց վրա: Դրանք մարդկանց վերահսկելու հիանալի միջոց են:
Հարցը, թե արդյո՞ք պետք է նորածինների մարմնին շտրիխ կոդեր տպել, բուռն քննարկումների առիթ է դարձել: Այն շատ ավելի էժան է և արագ, քան տեսախցիկներով հսկողությունը կամ ԴՆԹ թեստը: Այն նաև արտակարգ իրավիճակներում մարդկանց ինքնությունը ճանաչելու հիանալի միջոց է:
Այդ մեթոդն առաջարկել է ամերիկացի գիտագեղարվեստական ժանրի գրող, 67-ամյա Էլիզաբեթ Մունը: Իր առաջարկը և դրա դրական կողմերը նա ներկայացրել է BBC ռադիոյի The Forum շոուում: Նրա խոսքերով` շտրիխ կոդերը կկրճատեն «Մեծ եղբոր» դերը:
Comments
Post a Comment