Դանիայի մայրաքաղաք Կոպենհանգենը 845 տարեկան է



Դանիայի մայրաքաղաք Կոպենհանգենն այսօր դարձել է 845 տարեկան: Կոպենհանգենի մասին առաջին անգամ հիշատակվում է 1043 թ. աղբյուրներում՝ որպես Հավն գյուղ (havn - նավահանգիստ): 1170 թվականին այն անվանափոխվում է Կոպենհանգենի («առևտրային նավահանգիստ»): 1254-ին այն քաղաքի կարգավիճակ է ստանում: 1433 թ. Կոպենհագենը դառնում է թագավորանիստ քաղաք: 1658-60 թթ. շվեդ-դանիական պատերազմի ժամանակ կայուն պաշտպանության շնորհիվ այն արտոնություններ է ստանում. քաղաքացիների ու ազնվականների իրավունքները հավասարեցվում են:

18-րդ դարում Կոպենհանգենը վերածվում է Դանիայի առևտրային կենտրոնի, սակայն 19-րդ դարի սկզբին անկում ապրում: 19-րդ դարի երկրորդ կեսին սկսվում է Կոպենհանգենի տնտեսականն վերածնունդն ու վերակառուցումը, իսկ 20-րդ դարում այն դառնում է կարևորագույն արդյունաբերական կենտրոն:

Քաղաքի զբոսաշրջային տեսարժան վայրերից է հայտնի հեքիաթագիր Հանս Քրիստիան Անդերսենի հուշարձանը: Գրողի անունով քաղաքում կան փողոցներ, թատրոններ, ռեստորաններ:

Հյուրերի շրջանում մեծ հետաքրքրություն է առաջացնում «քաղաքը քաղաքի մեջ»՝ Քրիստիանիա մեծ համայնքը, որը հիմնադրել են հիպպիները 1971-ին: Դա իրականում երկիր է երկրի մեջ: Այն ունի իր դրոշը, իր օրենքները և այլն: Բոլոր որոշումներն ընդունվում են տեղի ժողովի կողմից: Կարգուկանոնին հետևում են «կանաչ ջոկատները»: Ի դեպ, համայնքի տարածքում ավտոտրանսպորտն արգելված է:

Քաղաքի խոշորագույն ճարտարապետական հուշարձանների թվում են Էրեսունի կամուրջը, նախկին թագավորական Քրիստիանսբորգ նստավայրը, ձմեռային Ամալիենբորգ նստավայրը, Կոպենհանգենի հայտնի համալսարանի շենքը, Ֆրեդերիկի և Գրունտդվիգի եկեղեցիները. Ռոսենբորգ ամրոցը, արվեստների պետական թանգարանը, դանիացի քանդակագործ Բերտել Տորվալդսենի թանգարանը և այլն:

Քաղաքի ոչ պաշտոնական խորհրդանիշն է համարվում «Ջրահարսի»՝ Հանս Քրիստիան Անդերսենի համանուն հեքիաթի հերոսուհու արձանը: Այն տեղադրված է Կոպենհագենի նավահանգստում:

Comments

Popular posts from this blog

Ինչպես գիրանալ

Հայտնագործություններ. Համակարգիչ