Համացանցի «նոր» ամենագեր կատուն 18 կիլոգրամ է



Սկզբում 17 կիլոգրամ քաշով Մեոուն էր, ով, ցավոք սրտի, այլևս կենդանի չէ, այնուհետև Սպունգ Բոբն էր, որը կշռում էր 15 կիլոգրամ: Այժմ հայտնվել է «նոր» ամենագեր կատուն` Գարֆիլդ անունով:

Today-ը հաղորդում է, որ 18 կիլոգրամ քաշ ունեցող կատուն անցած շաբաթ ժամանել է North Shore Animal League այն բանից հետո, երբ տեղական ապաստարանը չի կարողացել լուծել նրա առողջական խնդիրները:Կատվի տերը վերջերս է մահացել` կենդանուն թողնելով սթրեսի մեջ:

Կենդանիների խնամքով զբաղվող այս կենտրոնում Գարֆիլդը հատուկ բուժում է ստանում և ունի իր սեփական սենյակը:

Comments

Popular posts from this blog

Հայտնագործություններ. Համակարգիչ

Ինչպես գիրանալ