Մյուս տարի կես միլիարդ մարդ կօգտագործի Windows 8
Microsoft-ի գործադիր տնօրեն Սթիվ Բոլմերը կանխատեսում է, որ մինչև մյուս տարվա ավարտն ավելի քան 500 միլիոն մարդ կօգտագործի Windows 8 օպերացիոն համակարգը:
Cnet.com-ը հաղորդում է, որ Բոլմերը Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում տեղի ունեցող ֆորումի ժամանակ ասել է, որ ինքը նաև ակնկալում է, որ այս տարի Windows 7-ը կօգտագործվի 350 միլիոն սարքերի կողմից:
Windows 8-ի վերաբերյալ Բոլմերը նաև ասել է, որ այն լավագույն տնտեսական հնարավորությունն է պատրաստվում առաջարկել օգտատերերին:
Comments
Post a Comment