Windows 8 համակարգով և Intel պրոցեսորներով պլանշետները կթողարկվեն նոյեմբերին
Intel Atom երկմիջուկանի պրոցեսորներով առաջին պլանշետները, որոնք կկառավարվեն Windows 8 օպերացիոն համակարգով, շուկայում կհայտնվեն 2012-ի նոյեմբերին: Այս մասին հայտնում է CNET News-ը:
Սկզբում թողարկվելիք սարքերի մի մասը կլինեն պլանշետները, մյուսները՝ հիբրիդներ, այսինքն՝ սենսորային էկրաններով նոութբուքեր: Հաղորդվում է, որ Intel-ը աշխատում է Atom պրոցեսորի ևս մեկ տարբերակի վրա:
Ենթադրվում է, որ Windows 8 օպերացիոն համակարգով պլանշետներ առաջիկայում կթողարկեն նաև Asus, Dell, Hewlett-Packard և Lenovo ընկերությունները:
Comments
Post a Comment