Samsung-ը թողարկում է էժան հեռախոս Windows Phone համակարգով
Samsung ընկերությունը հայտարարել է Windows Phone օպերացիոն համակարգով Omnia M հեռախոսների թողարկման մասին: ԱԱյն կդառնա Nokia Lumia 610-ի մրցակիցը: Ապարատները արտաքին տեսքով և տեխնիկական հնարավորություններով նման են:
Omnia M-ն ունի 4 դյույմանոց էկրան, իսկ Nokia Lumia 610-ինը՝ 3,7 դյույմ է: Բջջայիններն ունեն 5 մեգապիքսելանոց տեսախցիկներ: Omnia M-ն ունի 10,5 մմ հաստություն, և 384 մբ ներքին հիշողություն, իսկ Nokia Lumia 610-ը՝ 12 մմ հաստություն և 256 մբ հիշողություն: Samsung –ի նոր արտադրանքի գինը չի հաղորդվել: Ենթադրվում է, որ սարքերը նման կլինեն նաև գնային առումով: Nokia Lumia 610-ը շուկայում է 189 եվրո արժեքով:

Comments
Post a Comment