Samsung-ն ու Qualcomm-ը մշակում են անլար լիցքավորման տեխնոլոգիա


Samsung-ն ու Qualcomm-ը մշակում են անլար լիցքավորման տեխնոլոգիա

Samsung-ը, Qualcomm-ը և 5 այլ ընկերություններ Նոր Օռլեանում անցկացված CTIA Wireless կոնֆերանսի ժամանակ հայտարարել են, որ շուտով կսկսեն անլար լիցքավորման տեխնոլոգիայի մշակում իրակացնել: Աշխատանքի արդյունավետ կազմակերպման համար կստեղծվի հատուկ կազմակերպություն՝ Alliance for Wireless Power, որը կզբաղվի տեխնոլոգիայի մշակմամբ և ստանդարտացմամբ:

Samsung-ից և Qualcomm-ից բացի, տեխնոլոգիայի մշակմանը կմասնակցեն Ever Win Industries, Gill Industries, Peiker Acustic, Powermat Technologies և SK Telecom ընկերությունները: Կազմակերպության հանձնարարությունն է՝ ստեղծել տեխնոլոգիա, որը կարող է միաժամանակ մի քանի սարք լիցքավորել առանց ավանդական լիցքավորիչի: Օրինակ՝ բջջայինների տերերը կարող են իրենց հեռախոսի մարտկոցը լիցքավորել՝ բջջայինը պարզապես դնելով սեղանի վրա՝ էլեկտրասնուցիչի մոտ:
Alliance for Wireless Power-ը անլար լիցքավորման տեխնոլոգիայի մշակմամբ զբաղվող առաջին կազմակերպությունը չէ: 2009-ի սեպտեմբերին Wireless Power Consortium –ը հրապարկել է Qi ստանդարտը, իսկ նույն ամսին արդեն առաջին սարքի համար վկայական է տվել:

Այդ տեխնոլոգիան այժմ անծանոթ է սովորական սպառողին: Տեխնոլոգիան կիրառված է, օրինակ՝ Samsung Galaxy S III-ի վրա:

Comments

Popular posts from this blog

Հայտնագործություններ. Համակարգիչ

Ինչպես գիրանալ