Microsoft ընկերությունը ներկայացրել է իր So.cl սոցիալական ցանցը



Facebook-ի բորսային շուկա մտնելուց հետո Microsoft ընկերությունը ներկայացրել է իր So.cl սոցիալական ցանցը:

Սակայն, ինչպես հաղորդում է CNet.com-ը , այս սոցիալական ցանցը մտադիր չէ Facebook-ի մրցակիցը դառնալ: Պրոյեկտը, որի վերաբերյալ տեղեկություններ էին տարածվել դեռևս անցած տարի, նպատակ ունի ուսանողներին հնարավորություն տալ միավորվել մեկ ցանցում միմյանց հետ ինֆորմացիա փոխանակելու համար:

Microsoft-ը հայտնել է, որ So.cl-ը միավորում է որոնման համակարգը սոցիալական ցանցի հետ` ունենալով կրթական նպատակ: Ընկերությունը հայտնել է, որ սա FUSE լաբորատորիաների ամենավերջին փորձարկումներից է: Օգտատերերը սոցիալական ցանցում կարող են գրանցվել` օգտագործելով Facebook-ի կամ Windows Live-ի իրենց անձնական տվյալները:

Comments

Popular posts from this blog

Հայտնագործություններ. Համակարգիչ

Ինչպես գիրանալ