Leica ընկերության ֆոտոապարատը Ավստրիայում վաճառվել է ռեկորդային գնով` 2,16 միլիոն եվրոյով


Leica ընկերության ֆոտոապարատը  Ավստրիայում  վաճառվել է ռեկորդային գնով` 2,16 միլիոն եվրոյով

Leica գերմանական ընկերության լուսանկարչական ապարատը, որն արտադրվել է 1923 թվականին, Վիեննայում WestLicht աճուրդի տանը տեղի ունեցած միջոցառման ժամանակ վաճառվել է ռեկորդային գնով` 2,16 միլիոն եվրոյով, դառնալով աշխարհում ամենաթանկ լուսանկարչական ապարատը: Այս մասին հայտնում է ավստրիական Kleine Zeitung պարբերականը:

Ֆոտոխցիկի համար գնորդը, որը ցանկացել է անհայտ մնալ, առաջարկել է մեկնարկայինից (300 հզ. եվրո) 7 անգամ թանկ գին:

Աղբյուրի տվյալներով` լուսանկարչական ապարատը մեկն էր փորձնական 25 օրինակից: Դրանց թողարկումից երկու տարի անց է ընկերությունը լուսանկարչական ապարատների սերիական արտադրություն սկսել: Ներկայումս աշխարհում փորձնական օրինակներից 12-ն են մնացել, որոնք կոլեկցիոներների համար որսի թիրախ են դարձել:

Leica ընկերությունը հիմնադրվել է 1849-ին և մինչ օրս համարվում է լուսանկարչական ապարատների և նշանառության օպտիկական սարքերի` աշխարհում առաջատար արտադրողներից մեկը:

Comments

Popular posts from this blog

Հայտնագործություններ. Համակարգիչ

Ինչպես գիրանալ