Եվրոպայում մշակվել է iPhone-ի և iPad-ի միջոցով բանկային քարտերի ընդունման ծառայություն



Այս շաբաթ Մեծ Բրիտանիայում հայտնվել է սկանդինավյան iZettle վճարային ծառայությունը, որը թույլ է տալիս iPhone-ի և iPad-ի տերերին վճարումների համար վերցնել սրճարաների, հյուրանոցների ու այլ հաստատությունների բանկային քարտերն ու սարքում եղած գումարից վճարել ծառայության դիմաց: 

Ծառայության գործարկման համար անհրաժեշտ է 30 եվրո արժողությամբ քարտային բնիկով iZettle սարք, որն ամրացվում է iPhone-ին և iPad-ին: 

Ծառայությունը Շվեդիայում հայտնվել է այս տարվա սկզբին, այնուհետև մուտք գործել Դանիա, Ֆինլանդիան և Նորվեգիա: Մոտ ժամանակներս ընկերությունը մտադիր է ծառայությունը գործարկել Հին աշխարհի ևս մի քանի երկրում: Ընկերությունը պատրաստվում է թողարկել նաև սարք, որը կաշխատի Android համակարգով ապարատներով. iZettle-ի ներկայացուցիչները վստահեցնում են,որ այժմ իրենց ծառայությունից օրական 50 հազար մարդ է օգտվում:

Ընկերության գլխավոր տնօրենը հայտնել է, որ ծառայությունը այժմ փակ փորձարկում է անցնում 3000 փոքր ձեռնարկությունների մոտ, նրանց թույլ տալով սմարթֆոնի միջոցով վճարումներ կատարել MasterCard, American Express և Diner Club քարտերով: Visa-ի հետ ներկայում բանակցություններ են անցկացվում: Ծառայությունից օգտվելու համար բաժանորդագրային ամսավճար չկա, սակայն յուրաքանյուր դրամական փոխանցման համար գումարից 2,75 տոկոս է գանձվում:

Comments

Popular posts from this blog

Հայտնագործություններ. Համակարգիչ

Ինչպես գիրանալ