iPad-ի նոր հավելվածը թույլ է տալիս 3D պատկերներ ստեղծել



iPad-ի նոր անվճար հավելվածը թույլ է տալիս սիրելի իրերի կամ մարդկանց մասին առավել հետաքրքիր հիշողություններ ունենալ: Դրա համար ընդամենը հարկավոր է սիրելի իրը լուսանկարել 40 անգամ:

Daily Mail-ը հաղորդում է, որ ցանկացած մեկն, ով ունի iPad 2 կամ նոր iPad, կարող է օգտագործել ներկառուցված ֆոտոխցիկը՝ լուսանկարներ անելու համար: Որից հետո Autodesk 123D հավելվածն այն կվերածի վիրտուալ 3D պատկերի: Հավելվածն ուսումնասիրում է լուսանկարը և վերածում մի իրի, որը կարող եք պտտեցնել, կամ մեծացնել ու փոքրացնել:

 Իսկ 3D պրինտեր ունենալու դեպքում կարող եք դրա միջոցով ստեղծել իրական 3D պատկեր՝ ձեր սեղանին դնելու համար:

Comments

Popular posts from this blog

Հայտնագործություններ. Համակարգիչ

Ինչպես գիրանալ