HP-ն վերսկսում է «տնային» պլանշետների թողարկումը
Hewlett-Packard ընկերությունը վերստին կսկսի պլանշետներ թողարկել անհատների համար: Այս մասին գրում է Bangkok Post-ը` հղում անելով HP-ի տնօրեն Մեգ Ուիթմանին:
2011 թ. TouchPad-ի արտադրությունը դադարեցնելուց հետո ընկերությունը արտադրում է միայն Slate կորպորատիվ սարքեր: Ի տարբերւթյուն TouchPad-ի` նոր «տնային» պլանշետները կաշխատեն ոչ թե webOS, այլ Windows 8 օպերացիոն համակարգով:
Ուիթմանը սարքի տեխնիկական և արտաքին տվյալների մասին տեղեկություններ չի հաղորդել: Հայտնի է, որ դրանք կապված կլինեն որևէ «ամպային» ծառայության հետ, որը թույլ կտա օգտատերերին իրենց փաստաթղթերը պահել «ամպային» սերվերում և դրանք համաժամանակացնել տարբեր սարքերի միջև:
Ոչ պաշտոնական տեղեկություններով` նոր պլանշետները կունենան x86 պրոցեսոր, 10,1 դյույմանոց էկրան, 9,2 մմ հաստություն:
HP-ի նոր պլանշետների արտադրությունը կսկսվի Windows 8-ի թողարկումից հետո: Օպերացիոն համակարգի թողարկման ժամկետներ Microsoft-ը չի նշում, սակայն սպասվում է, որ այն վաճառքում կլինի 2012-ի երրորդ եռամսյակում:
TouchPad պլանշետը շուկայում էր հայտնվել 2011-ի հուլիսի 1-ին: 6 շաբաթ անց HP-ն կասեցրել է արտադրությունը վաճառքի ցածր ծավալների պատճառով: Մնացած արտադրանքները վաճառվել են 99 դոլարով, որը վաճառքի նախատեսված գնի 1/5 մասն է:

Comments
Post a Comment