Google –ը նոր որոնում է բացել, որին կարելի է «մարդկային» հարցեր տալ
Google –ը որոնման նոր ծառայություն է գործարկել՝ Knowledge Graph: Այդ որոնումը ավելի նման կլինի մարդու հետ զրույցին: Ծրագիրը կպատասխանի տրված հարցերին: Դեռևս ծառայությունը հասանելի է միայն ԱՄՆ-ի բնակիչների համար, սակայն շուտով Knowledge Graph-ի աշխարհագրությունը կընդլայնվի:
Ընկերության փոխնախագահ Ամիթ Սինգալի խոսքով՝ որոնման նոր ծառայության առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն հարցումները ներկայացնում է ոչ թե գլխավոր բառերով, այլ ըստ ենթատեքստի:
Knowledge Graph –ը մշակելու համար մասնագետներն ավելի քան 3,5 միլիարդ տարբեր ատրիբուտներ են կիրառել: Որոնմանը կարելի է տալ բարդ հարցեր, ինչպիսին օրինակ «Որո՞նք են աշխարհի ամենխոր 10 լճերը»: Նոր ինտելեկտուալ ծառայությունը հարցի պատասխանը կկազմի՝ տարբեր աղբյուրներից վերցնելով համապատասխան հատվածներ: Այս մասին տեղեկացնում է DE-FACTO-ն:
Նման ինտելեկտուալ որոնումներ համացանցում արդեն գոյություն ունեն: Դրանցից է օրինակ Wolfram Alfa-ն, որն օգտագործում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալները: Մարդկային հարցերին պատասխանում է նաև Ask Jeeves պորտալը:
Comments
Post a Comment