Google Chrome-ն առաջ է անցել Internet Explorer-ից
Google Chrome-ն առաջ է անցել Microsoft ընկերության Internet Explorer-ից` դառնալով աշխարհում ամենաշատ ժողովրդականություն վայելող բրաուզերը:
The Christian Monitor-ը հաղորդում է, որ StatCounter-ի համաձայն, Chrome-ին է այժմ պատկանում համաշխարհային շուկայի 32 տոկոսը, մինչդեռ Internet Explorer-ին` 31 տոկոսը: Եվ չնայած տարբերությունը մեծ չէ, բայց հատկանշական է:
Դեռևս մարտ ամսին StatCounter-ը հաղորդել էր, որ Chrome-ն առաջին անգամ ժամանակավորապես առաջ է անցել Internet Explorer-ից` դառնալով ամենաշատ ժողովրդականություն վայելող բրաուզերը միայն մեկ օրով:
Comments
Post a Comment