Galaxy S III-ի «ձայնային օգնականը» հայտնվել է այլ սարքերում



Samsung Galaxy S III սմարթֆոնի S Voice ձայնային կառավարման համակարգը հայտնվել է Android համակարգով այլ ապարատներում: Այս մասին գրում է Android Police բլոգը: Ձայնային օգնականը օտար սարքերում է հայտնվել տվյալների արտահոսքի պատճառով: Galaxy S III վաճառքից առաջ xda-developers ֆորումում հայտնվել էր ֆայլ, որում եղել են սմարթֆոնի ծրագրերը, այդ թվում S Voice-ը:

Այնուհետև Samsung ընկերությունը սկսեց արգելափակել բոլոր ձայնային հարցումները, որոնք ստացվում էին ոչ Galaxy S III-ի տերերից: Այլ սարքերի տերերը ստացել են «Ցանցն անհասանելի է. խնդրում ենք կրկին փորձել» պատասխանը: 

Ձայնային օգնականը Galaxy S III սմարթֆոնների գլխավոր առանձնահատկությունն է: Սմարթֆոնը շուկայում է հայտնվել մայիսի 3-ին: Ծառայության միջոցով սմարթֆոնի տերը կարող է «Օրացույցում» ավելացնել նոր իրադարձությունները, թելադրել և ուղարկել հաղորդագրություններ, կառավարել նվագարկիչը, տեսախցիկը և կատարել այլ գործողություններ: S Voice-ը 8 լեզու է հասկանում: S Voice-ի հնարավորությունները մեծամասամբ համընկնում են iPhone 4S-ի ձայնային օգնական Siri-ի հնարավորություններին:

Comments

Popular posts from this blog

Հայտնագործություններ. Համակարգիչ

Ինչպես գիրանալ