Facebook-ի բաժնետոմսերի պահանջարկը գերազանցում է առաջարկը


Facebook-ի բաժնետոմսերի պահանջարկը գերազանցում է առաջարկը

Facebook սոցիալական ցանցի բաժնետոմսերի պահանջարկը գերազանցում է առաջարկը: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով հայտերի ընդունմանը հետևող աղբյուրներին: Ներկայում ներդրողները պատրաստ են գնել ավելի շատ բաժնետոմսեր, քան ընկերութունը կարող է վաճառել:

Facebook-ը չի մեկնաբանել հրապարակումները: Միևնույն ժամանակ Bloomberg-ը նշում է, որ սոցիալական ցանցի բաժնետոմսերի պահանջարկը սպասվածից քիչ է եղել: Գործակալությունը կարծիքներ է հավաքել 1250 ներդրողներից, վերլուծաբաններից, առևտրականներից: Նրանց 80 տոկոսը համարում է, որ Facebook-ի բաժնետոմսերը գերագնահատված են: Ներդրողներին մտահգում է այն փաստը, որ ցանցի գովազդային եկամուտները աճում են օգտատերերի թվից դանդաղ:

Road-show-ն կամ ներդրողներին բաժնետոմսերի ներկայացումը Facebook –ը սկսել է մայիսի 7-ից: Ընկերությունը նախատեսում է բորսային շուկա դուրս գալ մայիսի 18-ին՝ 337 միլիոն բաժնետոմսով, որոնցից յուրաքանչյուրը գնահատվում է 28-35 դոլար: Վերլուծաբանները կանխատեսում են, որ IPO-ից ցանցը կստանա 10,4 միլիարդ դոլարի եկամուտ: Սպասվում է, որ Facebook-ի մուտքը Nasdaq բորսա կլինի խոշորագույնը ինտերնետ-ընկերությունների շարքում:

2004 թվականին Մարկ Ցուկերբերգի հիմնադրած ընկերությունն այսօր ավելի քան 900 միլիոն օգտատեր ունի:

Comments

Popular posts from this blog

Ինչպես գիրանալ

Հայտնագործություններ. Համակարգիչ