Գերթանկարժեք Bugatti, Lamborghini, McLaren և Lexus մեքենաները մրցել են թռիչքուղու վրա
Motor Trend պարբերականը, իր «Head2Head» հավելվածի համար դասական ավտոմրցույթ է կազմակերպել, ուղիղ ճանապարհ դուրս բերելով մեր օրերի ամենաարագընթաց սուպերմեքենաներիը:
Օդանավակայանի թռիչքուղու վրա, 14 մղոն տարածության ամենաարագ անցնելու համար մրցավազք են դուրս եկել Bugatti Veyron Grand Sport-ը, Lamborghini Aventador-ը, Lexus LFA-ն և McLaren MP4-12C-ն: Չնայած համընդհանուր ճանաչում է ստացել Bugatti Veyron-ի գերազանցությունը մաքսիմալ արագության և հզորության հարցում, սակայն պետք է նշել, որ այն նաև զգալիորեն ավելի ծանր է իր ածխապլաստիկ մրցակիցներից:
Տեսանյութը բոլոր հարցերի պատասխանը կտա, թե որն է հաղթական կոմբինացիան լիաքարշակ համակարգը, հզորությունը, թե թեթևությունն ու դինամիկան:
Comments
Post a Comment