Ուկրաինայի ստադիոնները հանձնվեցին ՈւԵՖԱ-ին
Ուկրաինայի՝ Եվրո-2012-ի հանդիպումների ստադիոնները մայիսի 11-ին պաշտոնապես անցել են ՈւԵՖԱ-ի ենթակայութան տակ։ Մայիսի 12-ից կսկվի հանդիպումների անցկացման նախապատրաստական փուլը։
Գործընթացը կսկվի կառույցների ժամանակավոր մոնտաժումից։ Ստադիոնների հարեւանությամբ կկառուցվեն հյուրասիրության, կամավորների, հավատարմագրման եւ լրատվամիջոցների կենտրոններ։
Միակ բացառությունը, որը կանի ՈւԵՖԱ-ն, կլինի մայիսի 12-ին կայանալիք Եվրոպայի դպրացականների առաջնության եզրափակիչը, որի հաղթողին կպարգեւատրի ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջանի Ինֆանտինոն, հաղորդում է «Ուկրաինա-2012» տեղեկատվական կենտրոնը։
NEWS.am Sport
Comments
Post a Comment