Պատմության այս օրը
- 1799 թ.
– մահացել
է Պիեռ Բոմարշեն, ֆրանսիացինշանավոր թատերգակ և
հրապարակախոս
(ծն. 1732 թ.):
- 1897 թ.
– ծնվել
է Գուրգեն Ջանիբեկյանը, թատրոնի
և
կինոյի
հայ
հանրաճանաչ
դերասան
(մահ. 1978 թ.):
- 1897 թ.
– ծնվել
է Ֆրենկ Կապրան, ամերիկացի նշանավորռեժիսոր, ստացել է 3 Օսկար որպես լավագույն ռեժիսոր(«Դա տեղի է ունեցել մի անգամ
գիշերը», «Այս հրաշալի կյանքը», մահ. 1991 թ.):
- 1972 թ.
– Ուկրաինայի Խարկով քաղաքից Մոսկվա թռչող ԱՆ-10 ինքնաթիռը վթարի ենթարկվեց
և
մահացան
ինքնաթիռում
գտնվող
բոլոր
122 մարդիկ
- 1980 թ.
– Վաշինգտոն նահանգում Սենտ
Հելենս
(Սուրբ
Հեղինե) հրաբխիժայթքման հետևանքով մահացան
57 մարդ:
Այս
դեպքի
հետ
կապված
ամերիկահայ
երգահան Ալան Հովհաննեսը գրել
է
«Սուրբ
Հեղինեի
լեռը»
սիմֆոնիան:
- 1981 թ.
– մահացել
է Վիլյամ Սարոյանը, ամերիկահայ
մեծանուն
գրող
(ծն.1908 թ.):
- 1992 թ.
– Արցախյան ազատամարտի ժամանակ
հայկական
զինված
ուժերըազատագրեցին Լաչին քաղաքը, Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքը և Բերձորի միջանցքը։
- 1999 թ.
– հայտնաբերվեց Ուրանի արբանյակ Պերդիտան:
- 2000 թ.
– Երևանն ու Բուենոս Այրեսը դարձան
քույր-քաղաքներ:

Comments
Post a Comment