Գատուզոն ու Ինձագին հրաժեշտ տվեցին «Միլանին»
«Միլանի» վետերաններ Ջենարո Գատուզոն ու Ֆիլիպո Ինձագինպաշտոնապես հայտարարել ենակումբին հրաժեշտ տալու մասին։
«Ես հեռանում եմ, որովհետեւ եկել է տեղը մյուսներին զիջելու ժամանակը։ Ես ամեն ինչ կբացատրեմ մայիսի 12-ի ասուլիսում։ Առայժմ չգիտեմ, թե ուր կգնամ։ Այդ մասին դեռ չեմ մտածել», - ասել է 34-ամյա Գատուզոն։
«Ցանկանում եմ սրտանց շնորհակալություն հայտնել Սիլվիո Բեռլուսկոնիին եւ Ադրիանո Գալիանիին։ Նաեւ ցանկանում եմ հիշել բոլոր նրանց, ովքեր պատանեկան դպրոցից մինչեւ մեծագույն ակումբներ, որտեղ խաղացել եմ՝ ինձ օգնել են դառնալ այն մարդը, որն այսօր եմ։
Չաո Կարլո Անչելոտի, ես քեզ հետ մեծ նվաճումների եմ հասել, չաո ֆանատներ, որոնք կրքով հետեւել են իմ խաղին, չաո ընկերներ», - ակումբին հրաժեշտ է տվել Ինձագին։
Չաո Կարլո Անչելոտի, ես քեզ հետ մեծ նվաճումների եմ հասել, չաո ֆանատներ, որոնք կրքով հետեւել են իմ խաղին, չաո ընկերներ», - ակումբին հրաժեշտ է տվել Ինձագին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Միլանին» հրաժեշտ տալու մասին հայտնել էր նաեւ ակումբի վետերան Ալեսանդրո Նեստան։
NEWS.am Sport
Comments
Post a Comment