Մարիո Յեպեսը երկարաձգեց պայմանագիրը «Միլանի» հետ
Կոլումբիայի հավաքականի պաշտպան Մարիո Յեպեսը երկարաձգել է պայմանագիրը իտալական «Միլանի» հետ, հաղորդում է ՖԻՖԱ-իպաշտոնական կայքը:
36-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2013 թվականի հունիսը: Յեպեսն արդեն երկու մրցաշրջան անցկացրել է «Միլանում», իսկ նախորդ տարի հռչակվել է Իտալիայի չեմպիոն:
A Սերիայի ընթացիկ առաջնությունում կոլումբացին մասնակցել է 10 հանդիպման:
Իտալական լրատվամիջոցների համաձայն՝ ամռանը «Միլանից» կհեռանան Ալեսանդրո Նեստան, Ջենարո Գատուզոն, Ֆիլիպո Ինձագին ու Կլարենս Զեեդորֆը:
NEWS.am Sport
Comments
Post a Comment