«Ռեալը» ցանկանում է գնել «Չելսիի» պաշտպանին
Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը դիտարկում է Լոնդոնի «Չելսիի» եւ Սերբիայի հավաքականի 28-ամյա պաշտպան Բրանիսլավ Իվանովիչին գնելու հնարավորությունը: Հավանական տեղափոխության գումարը 25 միլիոն եվրո է:
Իվանովիչին ձեռք բերելու գլխավոր նախաձեռնողը մադրիդցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն է, որը սերբ խաղացողին համարում է Եվրոպայի լավագույն պաշտպաններից, հաղորդում էMarca-ն:
NEWS.am Sport
Comments
Post a Comment