Մադրիդ. Սերենա Ուիլյամսը դուրս եկավ եզրափակիչ

Մադրիդում ավարտին մոտեցող թենիսի WTA շարքի մրցաշարիի եզրափակիչում կհանդիպեն աշխարհի առաջին ռակետ, բելառուս Վիկտորիա Ազարենկոն եւ ամերիկացի Սերենա Ուիլյամսը:
Կիսաեզրափակիչում աշխարհի 9-րդ ռակետ Սերենա Ուիլյամսը 7:6, 6:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Չեխիայի ներկայացուցիչ Լիցիա Գրադեցկայի նկատմամբ։ Մրցախաղը տեւեց մեկ ժամ 20 րոպե։
Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչի մյուս զույգում Վիկտորիա Ազարենկոն 6:2, 6:4 հաշվով պարտության էր մատնել լեհ Ագնեշկա Ռադվանսկային:
Եզրափակիչ մրցախաղը կկայանա վաղը՝ մայիսի 13-ին:
Մադրիդ. կիսաեզրափակիչ
Սերենա Ուիլյամս (ԱՄՆ) – Լիցիա Գրադեցկա (Չեխիա) – 7:6, 6։0
NEWS.am Sport

Comments

Popular posts from this blog

Հայտնագործություններ. Համակարգիչ

Ինչպես գիրանալ