Վերդասկոն առաջին անգամ հաղթեց Նադալին
Թենիսի Մադրիդի մրցաշարի երրորդ շրջանում Ֆերնանդո Վերդասկոն (Իսպանիա) առաջին անգամ հաղթեց Ռաֆայել Նադալին (Իսպանիա)։
3 ժամ 9 րոպե տեւած մրցախաղում Վերդասկոն առավելության հասավ 6։3, 3։6, 7։5 հաշվով։ Թենիսիստների նախորդ 13 հանդիպումներում հաղթել էր Նադալը։
Քառորդ եզրափակիչում Վերդասկոն կմրցի չեխ Թոմաշ Բերդիխի հետ, որը պարտության մատնեց ֆրանսիացի Գայել Մոնֆիսին՝ 6։1, 6։1։
NEWS.am Sport
Comments
Post a Comment