Տիեզերքից Երկրին սպառնում է պլազմային ռմբակոծում. գիտնականներ


Տիեզերքից Երկրին սպառնում է պլազմային ռմբակոծում. գիտնականներ

Առաջիկա մի քանի օրերին Երկիրը «ռմբակոծման» կենթարկվի արեգակի կողմից: Արևի մակերևույթի վրա ձևավորված հսկա ակտիվ շրջանի պլազմային ժայթքումները շուտով կուղղվեն Երկրի կողմը: Այս մասին տեղեկացնում է RBK-ն` հղում անելով Росгидромет-ի կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտի մամլո ծառայությանը:

Արեգակի վրա ակտիվ շրջանը սկսել է ձևավորվել դեռևս 3 շաբաթ առաջ: Ներկայում լուսատուի սկավառակի վրա 35 արեգակնային բծեր կան: Մայիսի 9–10-ը արդեն 3 պլազմային ժայթքումներ են գրանցվել: 4 օր անց այդ ակտիվ գոտին կհասնի արևի կենտրոնական միջօրեականին, և ժայթքումները կուղղվեն դեպի Երկիր` տատանումներ առաջացնելով Երկրի մագնիսական դաշտում:

Պլազմայի արտանետումներն առաջացնում են մագնիսական փոթորիկներ, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ մարդկանց առողջության վրա: Մասնավորապես, արեգակնային ռմբակոծման ազդեցությունը կազդի սրտանոթային հիվանդություններ ունեցողների ինքնազգացողության վրա:

Պլազմային ժայթքումներն ընդարձակում են պրոտոնների հոսքը Երկրի ուղեծրում, ինչի հետևանքով տիեզերական սարքերում էլեկտրոնիկայի աշխատանքի խափանումներ կարող են առաջանալ:

Comments

Popular posts from this blog

Հայտնագործություններ. Համակարգիչ

Ինչպես գիրանալ