Արմինե Սինաբյանը զրկվեց օլիմպիական ուղեգրից
Հայաստանի ներկայացուցիչ Արմինե Սինաբյանը անհաջող մեկնարկեց Չինաստանում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում:
Օլիմպիական վարկանիշային մրցաշարի առաջին շրջանում 60 կգ քաշային Արմինե Սինաբյանը 9:13 հաշվով պարտվեց իսպանացի Ջենիֆեր Միրանդա Մաքուեդային եւ դուրս մնաց հետագա պայքարից:
75 կգ քաշային Աշխեն Սիմոնյանը մայիսի 15-ին ուժերը կչափի Ռումինիան ներկայացնող Լումինիտա Տուրչինի հետ:
Չինաստանի մրցաշարում օլիմպիական ուղեգիր են ձեռք բերում 1-3-րդ տեղ գրաված բռնցքամարտիկները:
NEWS.am Sport
Comments
Post a Comment