Լիոնել Մեսսի



Լիոնել Անդրես «Լեո» Մեսսի (իսպաներեն՝ Lionel Andres MessiՀունիսի 241987Ռոսարիո), արգենտինացի ֆուտբոլիստ, հարձակվող, իսպանական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի և Արգենտինայի հավաքականի խաղացող: Լիոնել Մեսսին համարվում է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը, նրան հաճախ համեմատում են Դիեգո Մարադոնայիհետ, իսկ վերջինս նրան համարում է իր «հետնորդը»: Մեսսին «Ոսկե գնդակի» եռակի մրցանակակիր է (2009, 2010, 2011):
Մեսսին սկսել է ֆուտբոլ խաղալ երիտասարդ տարիքում և իր հմտությունները ու ներուժը շուտով իրակագործել է «Բարսելոնայում»: Նա տեղափոխվել «Նյուելս Օլդ Բոյսի» երիտասարդական թիմից «Բարսելոնա» 2000 թվականին: 2004-05 մրցաշրջանում նա դարձավ թիմի ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով առաջնությում գոլի հեղինակ է դարձել: Մեսսին շուտով լուրջ հաջողությունների հասավ իր թիմի հետ` երկու անգամ հաղթելով Լա Լիգայում (2005, 2006) և Չեմպիոնների Լիգայում(2006):
2006-07 մրցաշրջանից նա դարձավ հիմնական կազմի խաղացող, դարձավ հեթ-տրիկի հեղինակ «Էլ Կլասսիկոյում» և ավարտեց մրցաշրջանը 14 գոլով 26 լիգայի խաղերում: Մեսսիի ամենահաջող մրցաշրջանը 2008-09 սեզոնն է, որտեղ նա խփեց 38 գոլ և կարևոր դեր խաղաց իր թիմի հաղթարշավում: Այդ սեզոնում Բարսելոնան հաղթեց Լա Լիգայում, նվաճեց Իսպանիայի գավաթը և Չեմպիոնների Լիգայի գավաթը: 2009-10 մրցաշրջանում Մեսսին դարձավ 47 գոլի հեղինակ` կրկնելով Ռոնալդոյի ռեկորդը, իսկ 2010-11 մրցաշրջանում Մեսսին դարձավ 53 գոլի հեղինակ բոլոր մրցաշարերում:
Մեսսին հինգ անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, երեք անգամ հաղթել է Չեմպիոնների Լիգայում` «Մանչեսթեր Յունայթեդի»դեմ երկու եզրափակիչներում էլ դառնալով գոլի հեղինակ: 2010-11 Չեմպիոնների Լիգայում դառնալով 12 գոլի հեղինակ դարձավ երրորդ խաղացողը պատմության մեջ ով երեք անգամ անընդմեջ դառնում է Չեմպիոնների Լիգայի լավագույն ռմբարկու:
Մեսսին 2005 ՖԻՖԱ Աշխարհի պատանեկան առաջնության լավագույն ռմբարկուն է վեց գոլերով, այդ թվում երկուսը եզրափակիչ խաղում: Շուտով, դրանից հետո, նա դարձավ Արգենտինայի ազգային հավաքականի անդամ: 2006 թ. նա դարձավ ամենաերիտասարդ խաղացողը, ով մասնակցեց է ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնությանը, իսկ 2007-ին մասնակցեց Ամերիկայի գավաթի եզրափակչին: 2008-ին, Պեկինում, նա շահեց իր առաջին միջազգային տիտղոսը` դառնալով օլիմպիական չեմպիոն:Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականում Մեսսին դարձել է 19 գոլի հեղինակ ավելի քան 60 խաղում:
Կենսագրությունը
Լիոնելը կամ էլ պարզապես Լեոն, ինչպես նրան սիրում են կոչել բոլորը, ծնվել է 1987 թվականի հունիսի 24-ին արգենտինական Սանտա Ֆէ քաղաքում։ Ի տարբերություն Դիեգո Մարադոնայի՝ Մեսսին գյուղական կյանքից ֆուտբոլում հայտնված անձնավորություն չէ: Նա ծնվել և մեծացել է ամեն ինչով ապահովված ընտանիքում:
Մեսսիների ընտանիքում կասկած չկար, թե նրանց հրաշամանուկին ինչպիսի ապագա է սպասվում: Բավական էր տեսնել, թե ինչպես է փոքրիկ Լիոնելը գիշերները քնում գնդակին փաթաթված, կամ էլ, թե ինչպես էր դեռ չորս տարեկանում գնդակով շրջանցում ավագ եղբայրներին, որոնցից մեկը նրանից մեծ էր 5, մյուսը՝ 7 տարով:
Նա սկսել էր իր կարիերան «Նյուելզ Օլդ Բոյս» թիմում:11 տարեկանում նրա մոտ հայտնաբերվում է աճի հորմոնի հետ կապված խանգարում, որը դանդաղեցնում էր նրա աճը, ընտանիքը չէր կարողանում գումար հայթայթել բավականին թանկ բուժման համար:Երիտասարդ Մեսսիի տաղանդի մասին պատմում են Բարսելոնա ֆուտբոլային ակումբի սպորտային գծով տնօրենին, որը Մեսսիի խաղը դիտելուց հետո, առաջարկում է վերցնել նրան ակումբ և հոգալ բուժման ծախսերը, եթե նա համաձայնվի սկսել նոր կյանք Իսպանիայում։ 13 տարեկանում իր ծնողների հետ տեղափոխվում է Իսպանիայի Բարսելոնա քաղաք:
Սակայն մինչ այդ Լիոնելով սկսեցին հետաքրքրվել «Ռիվեր Փլեյթի» ղեկավարները, սակայն «կարմրա-սպիտակավունների» շարքին տեղափոխվելուն խանգարեց բյուրոկրատական պահանջները: Բշժկական բազմաթիվ թղթերը հոգնեցրին Խորխե Մեսսիին և նա հրաժարվեց բանակցություններից: Հավանաբար սա էլ դարձավ այն կետը, որը բերեց նրան«Բարսելոնա»:
Վաղ տարիներ
Մեսսին սկսեց խաղալ «Բարսելոնայի» մարզադպրոց: Արդյունքը գերազանցեց բոլոր սպասելիքները: Լիոնելը բոլորից մի գլուխ բարձր որակի խաղ էր ցուցադրում, չնայած որ իր թիմակիցներից փոքր էր 2-3 տարով։ «Կանտերայի» ավագ մարզիչ Կառլես Ռեկսաչը անմիջապես դիմեց ղեկավարությանը, ասելով, որ Մեսսիին առանց մտածելու պետք է վերցնել թիմի հիմնական կազմ:
Լեո Մեսսիի հետ եղած բուժման խնդիրները և ամեն ինչ ակումը վերցրել էր իր վրա և ոչ մի հանգամանք չէր կարող խանգարել նրան իր ուղու վրա: Երբ 2000 թվականին Մեսսին առաջին անգամ հագավ Բարսելոնայի մարզաշապիկը, նրա հասակը ընդամենը 140 սմ էր:Փոխարինողների նստարանին նստելիս, նրա ոտքերը նույնիսկ գետնին չհասան: Փոխարենը մտնելով խաղադաշտ՝ նա հրաշքներ սկսեց գործել: Այդ տարի «Բարսելոնա Բ»-ում անցկացրած 30 խաղում նա 37 գոլ խփեց, իսկ Կատոլոնիայի գավաթի խաղարկության եզրափակիչում խաղալով կոտրած խաղակոշիկներով 10 րոպեների ընթացքում նա 2 գոլ խփեց:
2000 թվականին իտալական Բերգամո քաղաքում անկացված բավականին հեղինակավոր մրցաշարում, ուր մասնակցում էին նաև «Բարսելոնայի» երիտասարդ ֆուտբոլիստները, քարը քարի վրա չթողեցին մրցակիցներին՝ ընդհանուր առմամբ հաղթելով 38-0 հաշվով, որոնցից ամենադիմացկունը գտնվեց «Յուվենտուսի» մանկապատանեկան ակումբը, որը պարտվեց 4-0 հաշվով։ Այդ մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Լիոնել Մեսսին։
«Բարսելոնայի» հիմնական կազմում

Բարձր արդյունավետությունը պատճառ հանդիսացավ, որ 16-ամյա Մեսսիին ընդգրկվի «Բարսելոնայի» հիմնական կազմ, չնայած որ այդ քայլին դիմելու համար կային բազմաթիվ այլ դրդապատճառներ ևս: 2003 թվականի նոյեմբերի 16-ին Ֆրենկ Ռայկարդըփոխարիման մտցրեց Լիոնելին: Այդ օրը «Բարսելոնան» ընկերական խաղում իր ուժերը չափում էր պորտուգալական «Պորտուի» հետ:

2003-2004 թվականին Մեսսին նախապատրաստական մրցաշրջանը սկսեց Բարսայի հինական կազմի հետ: Նա արդեն առիթ ունեցավ մոտիկից շփվելու և փորձով փոխանակվելու Բարսայի հիմնական կազմի աստղերի հետ: Արգենտինացին Բարսայի կազմում իր նորամուտը նշեց 2004 թվականի հոկտեմբեր 16-ին «Էսպանյոլի» հետ հանդիպման ժամանակ, իսկ ահա նույն մրցաշրջանի վերջում «Ալբասետեի» դարպասը խփեց իր առաջին գնդակը: Այդ պահի դրությամբ Մեսսին 17 տարեկան էր 10 ամսեկան 7 օրեկան: Մինչև Մեսսին ոչ ոք նման վաղ տարիքում «Բարսելոնայի» կազմում հաջողության չէր հասել: 2005 թվականին Նիդերլանդներում տեղի ունեցած երիտասարդական աշխարհի առաջնությունում Մեսսին դարձավ ինչպես առաջնության հաղթող Արգենտինայի հավաքականի կազմում, այլև առաջնության լավագույն ֆուտբոլիստ և լավագույն ռմբարկու: Հենց այդ ժամանակ էլ Մեսսին թարմացրեց իր պայմանագիրը ունեցած «Բարսելոնայի» հետ: Այս անգամ պայմանագիրը երկարացվեց մինչև 2010 թվականը:




Comments

Popular posts from this blog

Հայտնագործություններ. Համակարգիչ

Ինչպես գիրանալ