Երեխան ընկել է մեքենայից, իսկ մեքենան շարունակել է ընթացքը



Չինաստանում ընթացքի մեջ գտնվող մեքենայից երեխան ընկել է բանուկ ճանապարհի վրա: Բարեբախտաբար, հետևից ընթացող տաքսու վարորդը կարողացել է արագ կողմնորոշվել և վայրկենապես արգելակել է: Երեխան ողջ է մնացել: Այս մասին հայտնում է BBC-ն:

Դեպքը տեղի է ունեցել Վենչժոու քաղաքում: Երթևեկության վերահսկման տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է խաչմերուկում աղջիկը ընկնում մեքենայի դռնից: 

Մի քանի ակնթարթ հետո մեքենայից դուրս է վազում նրա հայրիկը ու երեխային վերցնելով` վազում ընթացքի մեջ գտնվող մեքենայի հետևից: 

Տղամարդը խոստովանել է, որ չի նկատել, թե ինչպես է 4-ամյա դուստրը հետևի նստարանից առաջ եկել և դուռը բացել: Երբ նկատել է ու ձեռքը մեկնել, արդեն ուշ է եղել, երեխան արդեն ընկել էր:

Աղջնակը փոքր վնասվածքներ է ստացել: Մեքենան, որն առանց վարորդի 10 մետր շարժվել է, բախվել է ծառին ու կանգ առել:

Comments

Popular posts from this blog

Հայտնագործություններ. Համակարգիչ

Ինչպես գիրանալ