Տիտղոսային մենամարտը չի կայանա դոպինգային սկանդալի պատճառով


Մայիսի 19-ին նախատեսված առաջին միջին քաշային կարգում WBA եւ IBF վարկածներով աշխարհի չեմպիոնական մենամարտը ամերիկացի Լամոնտ Պետերսոնի (լուսանկարում` ձախից) եւ բրիտանացի Ամիր Խանի մենամարտը չի կայանա, հաղորդում է Boxingnews24-ը:
Աշխարհի չեմպիոն Պետերսոնի դոպինգ ստուգման երկրորդ թեստը եւս դրական պատասխան է տվել:
Ամերիկացին ասել է, որ 2011թ. հոկտեմբերին բժիշկը նշանակել է սինթետիկ տեստոստերոն, քանի որ արյան մեջ այդ հորմոնի մակարդակը չափազանց ցածր է եղել:
Պետերսոնն այժմ, ամենայն հավանականությամբ, երկու տիտղոսներն էլ կկորցնի, քանի որ նա գոտիները նվաճել է` հաղթելով հենց Խանին 2011թ. դեկտեմբերին: Ստացվում է, որ նա արգելված դեղամիջոցն ընդունել է այդ մենամարտից առաջ: Խանի մենեջեր Ռիչարդ Շեֆերն արդեն պահանջել է չեղյալ համարել այդ մենամարտի արդյունքը:
NEWS.am Sport

Comments

Popular posts from this blog

Ինչպես գիրանալ

Հայտնագործություններ. Համակարգիչ