«Ալանիան» Պրեմյեր լիգայի ուղեգիր ձեռք բերեց


Ֆուտբոլի Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջնության վերջին տուրում «Ալանիան» հյուրընկալվելիս ոչ ոքի խաղաց Եկատերինբուրգի «Ուրալի» հետ եւ հնարավորություն ստացավ հաջորդ մրցաշրջանում հանդես գալ Պրեմյեր լիգայում: Հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Մանուչարյանն «Ուրալի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 61-րդ րոպեին: «Ուրալն» առաջնությունն ավարտեց 6-րդ տեղում:
Յարոսլավլի «Շիննիկը» սեփական խաղադաշտում 1:2 հաշվով պարտվեց «Սիբիրին»: Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը մասնակցեց ամբողջ հանդիպմանը: «Շիննիկը» զբաղեցրեց չորրորդ տեղը եւ հնարավորություն ստացավ պայքարել Պրեմյեր լիգայի վերջին ուղեգրի համար:
Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջնություն. 52-րդ տուր
«Շիննիկ» - «Սիբիր»՝ 1:2
Սկրիլնիկով, 64 – Աստաֆեւ, 3, Շպիչիչ, 50
«Ուրալ» - «Ալանիա»՝ 2:2
Նովիկով, 26, Տկաչեւ, 90 (11մ.) – Նեկո, 13, Տուրսունով, 90
«Դինամո Բրյանսկ» - «Մորդովիա»՝ 1:0
Սորոկին, 14
«Տորպեդո» - «Նիժնի Նովգորոդ»՝ 3:0
Բելոուսով, 37, Ռիպով, 45, Սատալկին, 90
NEWS.am Sport

Comments

Popular posts from this blog

Ինչպես գիրանալ

Հայտնագործություններ. Համակարգիչ