«Արսենալն» արգելել է Վան Պերսին շփվել լրագրողների հետ


Հոլանդիայի հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Ռոբին վան Պերսին ժամանակավորապես չի շփվի լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:
The Guardian-ի փոխանցմամբ՝ լոնդոնյան ակումբն արգելել է հոլանդացուն զրուցել լրագրողների հետ։
Արգելքն ուժի մեջ կլինի այնքան ժամանակ, մինչեւ որ հարձակվողը կլինի Հոլանդիայի հավաքականի տրամադրության տակ:
Հիշեցնենք, որ լոնդոնյան ակումբը դեռեւս համաձայնության չի եկել Վան Պերսիի հետ նոր պայմանագրի հարցում։
NEWS.am Sport

Comments

Popular posts from this blog

Յուրա Մովսիսյան. Ինձ համար շատ լավ կլիներ խաղալ Անգլիայում կամ Գերմանիայում

Ինչպես գիրանալ