Պիրլոն Ալեգրիի պատճառով է հեռացել «Միլանից»
Իտալիայի հավաքականի եւ Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Անդրեա Պիրլոն պատմել է, թե ինչու է հեռացել «Միլանից»։
«Միլանը» մեկ տարվա պայմանագիր էր առաջարկում ինձ, իսկ ես ցանկանում էի երեք տարով երկարաձգել համաձայնագիրը։ Ես «Միլանից» հեռացա թիմի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի պատճառով։ Նա ցանկանում էր, որ ես Ամբրոզինիի եւ Վան Բոմելի պես պաշտպանողական ֆունկցիաներ կատարեմ, իսկ դա նշանակում էր, որ պետք է այլ աշխատանք կատարեի խաղադաշտում։ «Միլանը» որոշեց, որ ես այլեւս օգտակար խաղացող չեմ։ Հիշում եմ, որ Բուֆոնի հարսանիքի ժամանակ ինձ ասացին, որ պետք է խելագար լինել «Միլանից» հեռանալու համար։ Ես ասացի, որ եկել եմ Թուրին տիտղոսներ նվաճելու համար։ Անտոնիո Կոնտեն հիանալի մարզիչ է։ Նրա շնորհիվ մենք չեմպիոն հռչակվեցինք։ Տակտիկայի առումով Կոնտեն գերազանցում է նույնիսկ Մարչելո Լիպիին ու Կարլո Անչելոտիին»,- Պիրլոյի խոսքը մեջբերում է La Gazzetta Dello Sport-ը։
Հիշեցնենք, որ առաջնության ավարտից մեկ տուր առաջ «Յուվենտուը» 28-րդ անգամ հռչակվեց Իտալիայի չեմպիոն։ Ընթացիկ մրցաշրջանում 32-ամյա Պիրլոն մասնակցել է 36 հանդիպման, դարձել է երեք գոլի հեղինակ։
NEWS.am Sport
Comments
Post a Comment