Պատմության այս օրը


1921թ. այս օրը Վրաստանի Գորի քաղաքում ծնվեց հայ ժամանակակից կոմպոզիտոր, մանկավարժ, երաժշտական-հասարակական գործիչ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էդուարդ Միրզոյանը:

1941թ. ավարտել է Երևանի կոնսերվատորիան` Վ.Տալյանի ստեղծագործական դասարանը։ 1946-1948թթ. սովորել է Մոսկվայի Հայ մշակույթի տան երաժշտական ստուդիայում։

1965 թվականից պրոֆեսոր է, 1956-1990թթ. եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ։

Հայտնի ստեղծագործություններից են. «Ասումենթե...» (ռոմանս, 1939թ. Իսահակյանի խոսքերով), «Երազ տեսա» (ռոմանս,1941թ.), «Հայրենիքն է կանչում» (խմբերգ, 1941թ.), «Սիմֆոնիկ պարեր» (1947թ.), «Տոնական նախերգանք» (1947թ.), «Լարային կվարտետ» (1947թ.), «Սիմֆոնիա լարային նվագախմբի և լիտավրների համար» (1962թ.):

Գրել է երաժշտություն ֆիլմերի համար՝ «Երբ քեզ հետ են ընկերներդ» (1959), «Արևոտ օր է» (1971), «Հեղկոմի նախագահը» (1977), «Աքսորական թիվ 001» (1978): 

Այսօր լրանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում եռակողմ ձեւաչափով ընդունված հաշտության համաձայնագրի ստորագրման 18-րդ տարին:
1994-ի մայիսի 12-ին Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի եւ Հայաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները Ռուսաստանի միջնորդությամբ անժամկետ հաշտություն են կնքել: Հրադադարի անժամկետ բնույթը հաստատվել է 1994-ի հուլիսի 27-ին ընդունված եռակողմ հայտարարությամբ:
Փաստաթղթի համաձայն` կողմերը պարտավորվում են պահպանել հրադադարը՝ ընդհուպ մինչեւ զինված հակամարտության դադարեցման վերաբերյալ համաձայնությունը, որը նախատեսում էր ռազմական գործողությունների ամբողջովին դադարեցում: Սակայն Ադրբեջանը շարունակում է խախտել ձեռք բերված համաձայնությունները: Միայն ընթացիկ տարվա սկզբից Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը 4600 անգամ, որի հետեւանքով հայկական կողմը 5 զոհ է տվել, եւս 7 զինծառայող վիրավորվել է:




Comments

Popular posts from this blog

Հայտնագործություններ. Համակարգիչ

Ինչպես գիրանալ