«Յուվենտուսն» առաջնությունն ավարտեց առանց պարտության
Իտալական A Սերիայի վերջին տուրում չեմպիոնի տիտղոսն ապահոված Թուրինի «Յուվենտուսը» սեփական խաղադաշտում 3:1 հաշվով հաղթեց «Ատալանտային»՝ առաջնությունն ավարտելով առանց պարտության: Նախորդ անգամ նման ցուցանիշ 1991/92 մրցաշրջանում գրանցել էր «Միլանը»:
Թուրինցիներին հաղթանակ պարգեւեցին իտալացի կիսապաշտպան Լուկա Մարոնեի, Ալեսանդրո Դել Պյերոյի եւ Անդրեա Բարցալիի դիպուկ հարվածները: «Յուվենտոսի» շվեյցարացի պաշտպան Ստեֆան Լիխշտայները դարձավ ինքնագոլի հեղինակ:
Վերջին տուրում հաղթանակ տարավ նաեւ արծաթե մեդալ նվաճած «Միլանը»: Մասիմիլիանո Ալեգրիի թիմը սեփական խաղադաշտում 2:1 հաշվով պարտության մատնեց A Սերիայից դուրս մնացած «Նովարային»:
20-րդ րոպեին արգենտինացի պաշտպան Սանտյագո Գարսիան առաջ մղեց «Նովարային», սակայն երկրորդ խաղակեսում Մաթյե Ֆլամինին եւ Ֆիլիպո Ինձագին հաղթանակ պարգեւեցին «Միլանին»:
«Յուվենտուսն» առաջնությունն ավարտեց 84, իսկ «Միլանը»՝ 80 միավորով:
Իտալիայի առաջնություն. 38-րդ տուր
«Յուվենտուս» - «Ատալանտա՝ 3:1
Մարիոնե, 10, Դել Պյերո 28, Բարցալի, 90 (11մ.) – Լիխշտայներ, 83 (ինքնագոլ)
«Ֆիորենտինա» - «Կալյարի»՝ 0:0
«Միլան» - «Նովարա»՝ 2:1
Ֆլամինի, 56, Ինձագի, 82 – Գարսիա, 20
NEWS.am Sport
Comments
Post a Comment