Էդեն Ազարը՝ Ֆրանսիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ


Բելգիայի հավաքականի եւ «Լիլի» հարձակողական ոճի կիսապաշտպան Էդեն Ազարը ճանաչվել է Ֆրանսիայի 2011/12թթ. առաջնության լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է L’Equipe-ը:
Ֆրանսիական թերթի լրագրողների քվեարկության արդյունքներով երկրորդ տեղում է հայտնվել «Մոնպելյեի» եւ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Օլիվյե Ժիրուն, ով խփած 21 գոլերով գլխավորում է Ֆրանսիայի առաջնության ռմբարկուների ցուցակը:
Ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա Ազարը 46 հանդիպում է անցկացրել «Լիլի» կազմում եւ դարձել է 18 գոլի հեղինակ:
NEWS.am Sport

Comments

Popular posts from this blog

Հայտնագործություններ. Համակարգիչ

Ինչպես գիրանալ