Հայտնի են աշխարհի երեք լավագույն ավտոմեքենաները



Ժնեւի ավտոսրահում «Տրավա համաշխարհային ավտոմոբիլ» կոչման համար մրցույթում հայտարարվել են երեքական հաղթողները` ներկայացված կատեգորիաներից յուրաքանչյուրի համար:Ինչպես հաղորդում  է  «ԱվտոՎեստին»,  գլխավոր` «Տարվա ավտոմոբիլ» անվանակարգում  եզրափակիչ են դուրս եկել «BMW 3 Series»-ը, «Porsche 911»-ը եւ «Volkswagen up!»-ը:
«Տարվա լավագույն սպորտային ավտոմեքենա» անվանակարգում կմրցակցեն «Lamborghini Aventador LP 700-4»-ը, «McLaren MP4-12C»-ը եւ «Porsche 911»-ը: Աշխարհի երեք ամենաէկոլոգիական մեքենաներն են  «Ford Focus Electric»-ը, «Mercedes-Benz 250 CDI BlueEFFICIENCY»-ը եւ «Peugeot 3008 Hybrid»-ը, իսկ  ամենահաջող դիզայնով մեքենաներ են ընտրվել «Citroen DS5»-ը, «Range Rover Evoque» եւ դարձյալ «Volkswagen up!»-ը:Յուրաքանչյուր կատեգորիայի հաղթողը կընտրվի ապրիլին` նյույորքյան ավտոսրահում:

Comments

Popular posts from this blog

Հայտնագործություններ. Համակարգիչ

Ինչպես գիրանալ