Դել Պյերոն հնարավոր է տեղափոխվի Անգլիա
Իտալիայի նորընծա չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» 37-ամյա լեգենդար հարձակվող Ալեսանդրո Դել Պյերոն հնարավոր է կարիերան շարունակի Անգլիայում:
Հունիսին նա կստանա ազատ գործակալի կարգավիճակ եւ կարող է քննարկել «Արսենալի», «Քուինզ Պարկ Ռեյնջերսի» եւ «Տոտենհեմի» առաջարկները:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ իտալացի ֆուտբոլիստը կխաղա ԱՄՆ-ում, սակայն անգլիական Պրեմյեր լիգայի թիմերը եւս սկսել են հետաքրքրվել նրանով: Ընթացիկ մրցաշրջանում Դել Պյերոն 27 հանդիպումներում խփել է 5 գնդակ: Կարիերան «Յուվենտուսում» Դել Պյերոն կավարտի մայիսի 20-ին` «Նապոլիի» հետ Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչում, հաղորդում է Football Italia-ն:
NEWS.am Sport
Comments
Post a Comment