Ռադիոհեռադիտակը, որը կարող է հայտնաբերել արտերկրային կյանք, կառուցվելու է Ավստրալիայում և ՀԱՀ-ում
Աշխարհի ամենահզոր ռադիոհեռադիտակը, որը ի վիճակի
է
հայտնաբերել
արտերկրային
կյանք,
կտեղակայվի
Ավստրալիայում
և
Հարավաֆրիկայի
Հանրապետությունում:
Այս
մասին
ասվում
է
Square Kilometre Array միջազգային հետազոտական կոնսորցիումի հայտարարության մեջ:
Նախատեսվում է, որ աստղադիտակի ընդհանուր մակերեսը, որը բաղկացած է լինելու ռադիոալեհավաքներից, կկազմի
մոտ
մեկ
քառակուսի
կիլոմետր:
Այն
50 անգամ
ավելի
զգայուն
կլինի,
քան
ամենաժամանակակից
սարքավորումները:
Կոնսորցիումի կայքէջում ասվում է, որ աստղադիտակը հնարավորություն կտա աստղագետներին հայտնաբերելու, թե ինչպես են ձևավորվել և զարգացել առաջին աստղերը և գալակտիկաները, հետազոտել տիեզերքի ձգողականությունը և նույնիսկ՝ հայտնաբերել արտերկրային կյանքի տեսակներ:
Ծրագրի արժեքը կկազմի 1,5 մլրդ եվրո, իսկ աստղադիտակի շինարարության առաջին փուլը
կսկսվի
2019թ:
Comments
Post a Comment