Ռոնալդինյոն դուրս մնաց Բրազիլիայի հավաքականից
Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մանո Մենեզեշը թիմի կազմում չի ընդգրկել 2002թ. աշխարհի չեմպիոն, 2005թ. «Ոսկե գնդակի» տիրակալ Ռոնալդինյոյին (Ռոնալդո դե Ասիս Մորեյրո): Բրազիլիայի հավաքականը մինչեւ Լոնդոնի Օլիմպիական խաղերը կանցկացնի չորս ընկերական հանդիպում:
Բրազիլացիների մրցակիցները կլինեն Դանիայի, ԱՄՆ-ի, Մեքսիկայի եւ Արգենտինայի հավաքականները: Ռոնալդինյոն հավաքականի կազմում մասնացել է 94 հանդիպման:
Գլխավոր մարզիչը հայտարարել է, որ ռմբարկուն դեռ կարող է տեղ նվաճել հավաքականում, սակայն մարզչական շտաբը շեշտը դնելու է երիտասարդ տաղանդների վրա, հաղորդում է goal.com-ը:
NEWS.am Sport
Comments
Post a Comment